Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը «հակասում է խաղաղության օրակարգին». ինչի՞ց է դժգոհ Բաքուն

https://arm.sputniknews.ru/20251209/hajastan-em-nvor-pastatughty-hakasum-e-khaghaghutjan-orakargin-inchic-e-dzhgvoh-baqun-96697648.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_6760f4e03ae63d84bb756f69bda89ed5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրամիություն, ադրբեջան, լեռնային ղարաբաղ

հայաստան, եվրամիություն, ադրբեջան, լեռնային ղարաբաղ

Բաժանորդագրվել

Դեկտեմբերի 2-ին կայացած նիստից հետո Հայաստանը և ԵՄ-ն փաստաթուղթ են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բաքուն պնդում է, որ «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։

Ադրբեջանի ԱԳՆ–ից նշել են, որ փաստաթղթում ներառված մի շարք հարցեր «լուրջ մտահոգություն» են առաջացնում Բաքվում։

Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում փաստաթղթում հիշատակվող հետևյալ` «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, ինչպես նաև այս հարցի սահմանումը որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկը։

Ավելին, Բաքուն իր դժգոհությունն է հայտնում փաստաթղթի բաժիններից մեկում` նվիրված է տարածաշրջանի կարգավորման գործընթացներում ԵՄ-ի հնարավոր ներդրմանը, ներառված դրույթի մասին, որն աջակցում է Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացմանը, ինչը «միանշանակ ենթադրում է Ադրբեջանի դեմ ներկայացրած Հայաստանի հայցերը»։

Նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթի այս դրույթները կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարների վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի VI նիստից հետո, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, կողմերը գործընկերության ռազմավարական նոր օրակարգ են ընդունել։

Leave a Comment