«Եթե ուզում է խոսել միասնությունից, պետք է հրաժարվի զուգահեռ կաթողիկոսության կարգավիճակից»․ Տրդատ Սարգսյանը՝ Արամ Ա-ին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Արամ Ա կաթողիկոսը մեղադրում է Հայաստանի իշխանություններին եկեղեցին պառակտելու մեջ, սակայն իրականությունն այն է, որ հենց իր կաթողիկոսությամբ է պահպանվում եկեղեցու բաժանումը։

Եթե Արամ Ա-ն ուզում է խոսել միասնությունից, ապա առաջին հերթին պետք է հրաժարվի զուգահեռ կաթողիկոսության կարգավիճակից և մասնակցի եկեղեցու իրական նորոգմանը։


Պառակտվածությունը չի վերանում հայտարարություններով․ այն վերանում է պատասխանատվությամբ ու հստակ քայլերով։

Leave a Comment