Գրոսմայստեր Արամ Հակոբյանը միանձնյա առաջատար է Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող Kazakhstan Chess Cup 2025 շախմատի շրջանային մրցաշարի 7-րդ խաղափուլից հետո, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ կանանց մրցաշարում միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը 7 հնարավորից ունի 5 միավոր և կիսում է առաջին և երկրորդ հորիզոնականները:
Մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ:
