9 դեկտեմբերի 2025 – 11:42 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ բռնությունը չի կարող ընդունելի լինել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական և բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է և ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»,-գրել է ՀՀ վարչապետը։
Դեկտեմբերի 8-ին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հաղորդել է, որ հարձակման է ենթարկվել ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանը։ Վերջինս տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ միջադեպի վերաբերյալ ահազանգ ստացել է։