Միհրան Հակոբյանին հարձակման ենթարկելու դեպքով ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում հանրային գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքի առթիվ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։

Նրա հաղորդմամբ՝ գործն առնչվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերին (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել «Իզմիրլյան ԲԿ»-ից Հակոբյանի՝ ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ տեղափոխվելու մասին։

Leave a Comment