Երեխայի ծնունդը հնարավոր է գրանցել առցանց՝ hartak.am հարթակի միջոցով (տեսանյութ)


Հայաստան


Այսուհետ ծնողները կարող են իրենց երեխայի ծնունդը գրանցել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով hartak.am կայք, տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» համակարգի միջոցով։ Հարթակ մուտք գործելուց հետո քաղաքացին պետք է լրացնի համապատասխան դիմումը, ինչպես նաև նշի մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որի միջոցով կապահովվի հետադարձ կապը։



Leave a Comment