Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ-ն։

 Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում կազմել է 34.2%։

Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է:

Դոլարայնացման մակարդակի այլ գնահատականներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով։

Leave a Comment