ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած UFC 323-ի գլխավոր մենամարտում թեթևագույն քաշային կարգում Պետր Յանը հաղթել է Մերաբ Դվալիշվիլիին:
5 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են ռուս մարտիկին (49-46, 49-46, 48-47)։
Յանը վերադարձրեց թոթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը կորցրել էր 2023 թվականի մարտին` պարտվելով նույն Դվալիշվիլիին:
Վերջինս այս տարվա ընթացքում 3 անգամ պաշտպանել էր չեմպիոնությունը:
Պետր Յանն օկտագոնում ունի 20 հաղթանակ և 5 պարտություն, իսկ Դվալիշվիլին` 21 հաղթանակ, 5 պարտություն: