6 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել 2025 թ.-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (ՖՈՏՈ)

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունեցել է  8 ներկայացուցիչ. ՖՈՏՈ  

6 հայ բռնցքամարտիկ  դուրս են եկել 2025 թ.-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 6 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել 2025 թ.-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։


67 կգ քաշային, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի նկատմամբ և դուրս է եկել 1/4 եզրափակիչ։


Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) պարտության է մատնել ավստրիացի Զաչերի Բրաունին։


артуш


Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտության է մատնել Ավստրիան ներկայացնող Լեո Նիկոլսոնին։


нарек


Դավիթ Չալոյանը (+92 կգ) հաղթանակ է տոնել Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամեդ Աբրարիդինովի հետ պայքարում։


давид


Բարեղամ Հարությունյանն (48 կգ) առավելության է հասել Թայլանդը ներկայացնող Այթան Տերապատի նկատմամբ։


барехам


60 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Գանայի ներկայացուցչին։


Արմեն Մաշակարյանը (67 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ) պարտվեցին Ուզբեկստանի ներկայացուցիչներին, որոնք երկուսն էլ 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ էին:


Նշենք, որ աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը Հայաստանն ունեցել է 8 ներկայացուցիչ։


IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:


Leave a Comment