Պատերազմի երկարաձգումը Ռուսաստանի վրա թանկ կնստի։ Այսպիսի հայտարարություն է արել վրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը։
«Որքան երկար շարունակվի Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կլինի այն Մոսկվայի համար։
Փոխհատուցման վարկի առաջարկը, չնայած կառուցվածքով բարդ է, վերջին հաշվով հետապնդում է հենց այս նպատակը՝ մեծացնել պատերազմի արժեքը Ռուսաստանի համար։ Հետևաբար, որքան երկար ՌԴ նապագահ Պուտինը պատերազմ սկսի, կյանքեր խլի և ոչնչացնի ուկրաինական ենթակառուցվածքները, այնքան ավելի բարձր կլինեն ծախսերը Ռուսաստանի համար։
Եվրոպան և նրա դաշնակիցներն ունեն միջոցներ և վճռականություն՝ մեծացնելու Ռուսաստանի վրա ճնշումը՝ նրան բանակցային սեղանի շուրջ բերելու համար», – նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։