Աղոթում եմ ձեզ համար. Խաչատուր Հունանյանը շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ-ում բնակվող դերասան Խաչատուր Հունանյանի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Նրա ընկերներն ու մտերիմները դրամահավաք էին սկսել՝ աջակցելու համար, որպեսզի նա հնարավորություն ունենա ստանալու լիարժեք բուժում։

Խաչատուր Հունանյանը հաճախ է հոլովակներ հրապարակում իր հետևորդների համար՝ ներկայացնելով բուժման ընթացքը։

Վերջին հրապարակման ընթացքում նա այցելել էր եկեղեցի և նշել, որ աղոթել է թե՛ իր, թե՛ իր կողքին կանգնած բոլոր մարդկանց համար։

Դերասանը պատմում է, որ օգտագործվող դեղամիջոցները երբեմն առաջացնում են սուր և դժվար տանելի ցավեր, սակայն նա չի հանձնվում և շարունակում է պայքարել։

Տեսանյութը՝ այստեղ:

Leave a Comment