Սուրբ պատարագը խմբագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել հիմա էլ եկեղեցական երգչախմբերի երգացանկը փոխել: Ինչո՞ւ ոչ: Եկեղեցում Հայաստանի օրհներգը թող հնչի, պատից էլ եռագույնը կախվի, չէ՞ որ, ըստ Փաշինյանի, 301 թվականին հենց պետությունն է ստեղծել Հայ առաքելական եկեղեցին: Օգտատերերի ծաղրանքին արժանանալուց հետո նա մի բացատրական ռիլ ու 3 կետանոց ճանապարհային քարտեզ է հրապարակել՝ ավելի խորացնելով հայ առաքելական ներկայացող Փաշինյանի հոգևոր գիտելիքների շուրջ կասկածները: