Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանն իր խոսքն է հնչեցրել՝ Հայրապետական մաղթանքի ավարտին։ Մասնավորապես, նա պարզաբանել է,թե ի՞նչ է տեղի ունեցել երեկ՝ Շիրակի Յոթ Վերք եկեղեցում և արդյո՞ք երեկվա կատարված դեպքերից հետո եկեղեցին սրբագործվելու կարիք ուներ։
«Այսօր որոշեցինք կատարել հայրապետական մաղթանք։ Այն, ինչ կատարեցինք այսօր, կոչվում է հայրապետական մաղթանք։ Երեկվա կատարվածը մեր՝ բոլորի, կամքին հակառակ էր, և ոչ միայն մեր կամքին, այլև գործող կանոնին հակառակ։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով։ Հիմա այդ ոգով կատարվեց, ըստ մեր մեկնաբանության և ընկալումների, այդ ոգով կատարվեց երեկ սուրբ եկեղեցում «պատարագ» անվանմամբ արարողություն,- ասաց նա: