Ուկրաինայի նախագահը պատասխանել է ԱՄՆ նախագահին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է ԱՄՆ նախագահի քննադատությանը։

Զելենսկին հայտարարել է, որ առաջարկվող «խաղաղության ծրագրում» դեռ կան լուրջ տարաձայնություններ, հատկապես տարածքային հարցերի և անվտանգության երաշխիքների շուրջ։ Նա նշել է, որ կողմերը միասնական դիրքորոշում չունեն Դոնբասի հարցում և դեռ շարունակվում են քննարկումները։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ուզում է առանձին անվտանգության համաձայնագիր արևմտյան դաշնակիցների հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի։ Միաժամանակ, Վաշինգտոնը պնդում է, թե Ռուսաստանը պատրաստ է ծրագրին, իսկ Զելենսկին դեռ ամբողջությամբ չի ծանոթացել դրա մանրամասներին։

Leave a Comment