Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է – 5tv

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Leave a Comment