Ուժային պաշարումից և քաղաքական հարձակումից հետո մաքրագործվում է Գյումրիի Յոթ Վերքը

Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում լարված մթնոլորտում անցած կիրակնօրյա պատարագից հետո Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է ուժայինների միջամտությամբ Փաշինյանի ու իշխանավորների կողմից եկեղեցական կարգ ու կանոնի խախտումը: Մայր Աթոռը նկատում է, որ «պատարագի» արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում վիրավորում է հավատացյալների հոգևոր զգացմունքները և պառակտում սերմանում: Սուրբ Էջմիածինը որոշել է առայժմ խիստ միջոցներ չկիրառել և սպասում է, որ կանոնախախտ եպիսկոպոսները դադարեցնեն «իրենց խոտոր ընթացքը և վերադառնան կանոնական դաշտ»:

Leave a Comment