Ադրբեջանական մամուլը փորձել է շահարկել Reopen-մեդիա հայաստանյան լրատվամիջոցի գործունեության դադարեցումը՝ փորձելով այն վերագրել իր ազդեցությանը։ Պատճառը դեկտեմբերի 3-ին ReՕpen մեդիայի ադրբեջաներեն բաժնի լրագրողի հարցազրույցն էր ադրբեջանական Real TV-ին, որն անցկացվել է որպես հեռուստակամուրջ, սակայն զրույցը ադրբեջանական նույն լրատվամիջոցը հետո սադրիչ է որակել: Ադրբեջանցի լրագրողը զրույցի ընթացքում փորձել է կառչել հայ լրագրողի հնչեցրած Արցախ եզրույթից՝ պնդելով, թե Ղարաբաղի փոխարեն Արցախ ասելն անհամատեղելի է խաղաղության գործընթացի հետ։ «Քանի դեռ Արցախ եք ասում, խաղաղության ինչ գործընթաց կարող ենք վարել», հայտարարել է ադրբեջանցի լրագրողը՝ փորձելով ընթացիկ զարգացումների մասով հիշեցնել նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Ադրբեջանում Արցախ բառի կիրառությունը համարում են ռևանշիզմ-ի և տարածքային պահանջատիրության դրսևորում։ […]