Այդ ոստիկանները Քրիստոսին են պաշարել, դա նրանց քթերով ու ականջներով է դուրս գալու. Ահարոն քահանա Մելքումյան

« Եկեղեցին կառուցվեց, երբ Տրդատ թագավորը դիվահարված էր, և Հիսուս իջավ, Լուսավորչին ցույց տվեց տաճարի կառուցման ձևը: Այսինքն՝ եկեղեցին քրիստոսահիմն է: Հիմա եթե մենք Տրդատ թագավորին էդ հարցը տանք, եթե նման հնարավորություն լինի, կասի՝ այդ ասողին տարեք հոգեբուժարան: Հիմա ես պետք է թշնամու ճամբարն անցած մեկի խոսքը մեկնաբանե՞մ»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եկեղեցու հիմնադիրը պետությունն է, ասաց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը: 

Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի է Փաշինյանի այն հայտարարության մասին, որ պատարագներից առաջ պետք է ՀՀ օրհներգը հնչի. « Երբ մայր տաճարը կառուցվել է, ամեն հայի սրտից բխած աղոթքն է հնչել: Ախր որ մենք նայում ենք, այդ նույն բանը կասի Փաշազադեն, կասի Ալիևը, կասի Էրդողանը: Ինքը թշնամի է: Ինքը եկեղեցու դեմ չի պայքարում, ինքը մեր ինքնության դեմ է պայքարում, եկեղեցին խանգարում է դրան: Ձեզ մի բան ասեմ՝ դուրս եկեք, մի աղանդավորի ապտակեք, Հայաստանում ինչքան դեսպան կա, այնպիսի սուգ կգցեն, որ քո ձայնը տեղ չի հասնի, բայց երբ եկեղեցու վրա է հարձակումը, բոլորը խուլ են, լուռ են, կույր են: Դա նշանակում է, որ ինքը օտարի կամքն է կատարում: Եթե օտարի կամքն է կատարում, դա նշանակում է, որ մեր հայկական օրակարգը չի սպասարկում, հետևաբար դա նշանակում է, որ ինքը անցել է թշնամու ճամբարը և հայի դեմ է պայքարում: Ինքը ուզում է վրեժ լուծել եկեղեցուց, որ էդ հայի տեսակը այսօր կա»,- ասաց Տեր Ահարոնը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը նզովյալ է: 

Տեր Ահարոնը նաև մի պատմական դրվագ մեջբերեց հատուկ ուժային կառույցների ներկայացուցիչների համար. «1174 թվականին Բալդուին 4-րդը 14 տարեկանում թագադրվում է: Արդեն 16 տարեկանում ինքը հաղթում է Սալահ ադ- Դինին, ով համարվում էր անպարտելի զորավար: Բալդուին 4-րդը իր զորավարներից մեկին ասում է. « Ես 16 տարեկան էի և հաղթեցի Սալահ ադ- Դինին, այն ժամանակ ես մտածում էի, որ ես հավերժ եմ ապրելու, այժմ գիտեմ, որ 30 տարեկան էլ չեմ հասնելու, իրեն ասում էին Բալդուին բորոտ, ծանր հիվանդություն ուներ: Ասում է՝ մենք չենք կարող կանխորոշել ապագան, բայց թագավորը կարող է պահանջել հպատակություն, հայրը՝ հնազանդություն, բայց հիշիր՝ ով էլ որ լինի քո տիրակալը, քո հոգու համար միակ պատասխանատուն դու ես: Երբ Աստված քեզ կանչի, դու չես կարող ասել, որ դու կուրորեն հրաման ես կատարել՝ չմտածելով հետևանքների, պատվի, քաջության մասին»: Սա ի գիտություն պետք է լինի մեր ուժայինների համար, որոնց ընտանիքներում արդեն պատուհասը մտել է»,- ասաց Տեր Ահարոնը՝ հավելելով. «Եթե այդ ուժայինները եկեղեցին են պաշարել, ապա եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրանք Քրիստոսին են պաշարել, դա նրանց քթերով ու ականջներով է դուրս գալու: Այսօր հրեշին իրենք են պահում, և իրենք են, հրեշին պահելով, երկիրը հասցրել այս վիճակին

Leave a Comment