Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը. Տիգրան Աբրահամյան


Հասարակություն


ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի դեմ հարձակումը պարզորոշ ցույց է տալիս երկրում գործող բանդիտական ռեժիմի առանձնահատկություններն ու ազատ խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Օրը ցերեկով, մարդաշատ վայրում դիմակներով այս հարձակումը ցույց է տալիս, որ «բեզպրեդել»-ը ՀՀ-ում աննախադեպ կետի է հասել:

Որքան իշխանության զոռբայությունն ու ագրեսիվ կեցվածքը սրվում է, այնքան երկրում հրահրվող հանցագործություններն առավել ակտիվ բնույթ են ստանում»,- նշել է նա։

Հիշեցնենք՝  «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Նա ստացել է մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։


Leave a Comment