Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին

Քաղաքականություն

08.12.2025 | 17:57

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Վրացական կողմի հաղորդմամբ՝ քննարկվել է Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, աշխատանքի և սոցիալական հարցերում համագործակցությունը, ինչպես նաև ապագա գործընկերության հեռանկարները, գրում է վրացական Առաջին ալիքը։

Նշվել է նաև երկու երկրների գործակալությունների միջև հաջող համագործակցությունը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment