Հայաստանն ու Վրաստանը քննարկել են ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը․ նախարարություն

Հայկական և վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարությանը: «Վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել ենք հրապարակված տեղեկատվությունը»,-հայտնեցին նախարարությունից: *** Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։ «Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից հայտ է ստացել՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ, միանվագ կարգով, երկաթուղային փոխադրումն իրականացնել […]

Leave a Comment