Երևանը որևէ պատճառ չունի մերժելու Բաքվի առաջարկը. Բայրամով


Միջազգային


Բաքուն կարծում է, որ հայկական կողմը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը, որը հնչեցվել է 2024 թվականին:

Մեր առաջարկը մնում է ուժի մեջ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Երբ ստեղծվեց «3+3» ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունը ներկայացրել է Ադրբեջանի նախագահը, և այդ շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում: 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանի նախագահությամբ, և նշվեց, որ եթե Հայաստանը համաձայնի, հանդիպումը կարող է անցկացվել այնտեղ: Սակայն, ցավոք, նման համաձայնության չհաջողվեց հասնել. հայկական կողմը չհամաձայնվեց: Սակայն հիմա այլ միջավայր է ստեղծվել: Արդեն քննարկումներ են ընթանում այդ հանդիպումները այլ ուղիներով անցկացնելու համար», – հայտարարել է նա։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել այս հանդիպումը:


Leave a Comment