8 դեկտեմբերի 2025 – 17:35 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության տնօրեն Արմեն Առաքելյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Գլխավոր՝ մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը կլինի դեկտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին»,— հայտնել է Առաքելյանը։
Այս տարվա ամանորյա տոնական ծրագրերի ձևավորման համար հատկացված բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ։ Այդ միջոցներով նախատեսված է իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածների տոնական ձևավորում, կազմակերպել տոնածառերի լույսերի վառման միջոցառումներ, Սուրբծննդյան տոնավաճառ, ինչպես նաև ձեռք բերել նոր ճյուղեր և լուսավորություն գլխավոր տոնածառի համար։