Մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին․ Քոչարյան

Ֆորմատների հետ կապված վրջնական որոշում չունենք, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ 2026-ի ընտրություններին․ այս մասին դեկտեմբերի 6-ին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարերել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձել է գալիք ընտրություններին, Քի Վեսթի առաջարկին, ու նաև Եկեղեցու դեմ արշավին։ 2026-ի ընտրությունների մասին Անդրադառնալով «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի հայտարարությանը, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն 2026-ի ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Փաշինյանին, Քոչարյանն ասաց, որ եթե կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն կուսակցության ղեկավարն էլ է մասնակից դառնում։ «Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ոչ ՀԱԿ-ը չպիտի մասնակցի, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն է, Հանրապետականը չպիտի […]

Leave a Comment