Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք պատարագը, դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ՝ վարչապետը ինչ կարծիք ունի։ Այս մասին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «իշխանությունը չի կարողացել իր սցենարով պատարագ մատուցել և ստիպված է եղել ուրիշ թեմից հոգևորական բերել»։ «Այսօր խնդիրը կայանում է նրանում, որ Կտրիճ Ներսիսյանը չի հասկանում, որ էս իր վարքով արդեն Հայ առաքելական եկեղեցուն և պետությանը մեծ մեծ վնաս է հասցնում, և փորձում է պայքարել անխուսափելի բանի դեմ»,- ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով հարցին, թե Արարատի թեմի առաջնորդ Նավասարդ […]