Անի Հովսեփյանը հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կարող է մենամարտել գոտու համար

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի 2026 թվականի մարտին Հայաստանում: Հայ մարզուհու մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Նոցիպհո Բելը։

«Մեծ է հավանականությունը, որ այդ մենամարտում հաղթելու դեպքում հնարավորություն կստանամ մենամարտելու WBC Silver գոտու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Անի Հովսեփյանը:

Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի հոկտեմբերին Երևանում՝ հաղթելով սերբ Քսենյա Մեդիկին:

Leave a Comment