IDBank-ը՝ կորպորատիվ կառավարման առաջամարտիկ․ տնօրենների հայկական ինստիտուտը նշում է հիմնադրման 10 տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ ու փոքր կազմակերպությունները ղեկավարելու և վերահսկելու արվեստի՝ կորպորատիվ կառավարման շուրջ են միավորվել ոլորտի առաջնորդները։ Տնօրեններն ու աշխատակիցները, հաճախորդներն ու նրանց  շահերը. ինչպե՞ս հավասարակշռել կշեռքի նժարները։

Տնօրենների հայկական ինստիտուտի 10-ամյա տարեդարձին հենց այս հարցերն են քննարկում տարբեր՝ այդ թվում և ֆինանսական ոլորտի տնօրեն- առաջնորդները։

Տասը տարին առաջ ձևավորված Տնօրենների հայկական ինստիտուտի հիմնական առաքելությունն էր խթանել և զարգացնել տնօրենների խորհրդի գաղափարը մեր երկրում, տալ ղեկավարներին մի տարածք, որը լավագույնը կլինի շփման, փորձի փոխանակման, կրթության և զարգացման համար։

Տարիներ շարունակ IDBank-ը եղել է Տնօրենների հայկական ինստիտուտի ակտիվ գործընկերը՝ կարևորելով այնպիսի հարթակի ստեղծումը, որտեղ կձևավորվեն երկրի ապագա ինստիտուցիոնալ և տնտեսական լուծումները։

Առաջնորդությունը միայն գեղեցիկ բառ չէ, այն ոչ հեղինակության, ոչ էլ ուժի մասին է։  Իրական առաջնորդությունն առաքելություն է, որն ունակ է զարգացնել ոչ միայն մասնավոր բիզնես, այլև մի ամբողջ երկրի տնտեսություն։

Տնօրենների խորհուրդների նախագահներ, ղեկավարներ, միջազգային փորձագետներ և քաղաքականություն մշակողներ․ կորպորատիվ կառավարման մասին նոր գիտելիքներով ու ավելի մեծ փորձով է ավարտվում առաջնորդների հերթական այս հանդիպումը՝  որի շնորհիվ նաև ապագայում կստեղծվի էլ ավելի ուժեղ, կայուն և մրցունակ բանկային միջավայր։

Մանրամասն` տեսանյութում:

 

Leave a Comment