«3+3» ձևաչափը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում. Աբբաս Արաղչի


Միջազգային


«3+3» ձևաչափը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակվի: Նախարարն ընդգծել է, որ այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային հարցեր, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» ձևաչափը։

«Մենք նաև նշել ենք տարածաշրջանում լրացուցիչ ուժերի բացակայության կարևորությունը: «3+3» ձևաչափը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»,- ասել է Արաղչին։


Leave a Comment