Ադրբեջանն առաջարկում է «3+3»-ի հերթական հանդիպումն իր տարածքում անցկացնել, հաջորդը՝ Հայաստանում

Ադրբեջանն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն իր տարածքում, այնուհետև՝ Հայաստանում անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաqչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Բաքուն այս պահին հիմքեր չի տեսնում Երևանի կողմից այս առաջարկը մերժելու համար։ «2024-ին Թուրքիայում կայացած հանդիպման արդյունքներով մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնենք նաև հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել։ Ցավոք, հնարավոր չեղավ համաձայնության գալ. հայկական կողմը չհամաձայնեց նման հաջորդականության հետ»,- հայտարարել է Բայրամովը։ Նախարարը շեշտել է, որ այսօր տարածաշրջանային իրավիճակը զգալիորեն փոխվել է, և […]

Leave a Comment