Սարգիս Ադամյանը 2 ասիստ է կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը հերթական արդյունավետ հանդիպումն է անցկացրել գերմանական «Քյոլնի» երկրորդ թիմի կազմում։

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Այծերը» սեփական խաղադաշտում 3։2 հաշվով հաղթել են «Բոխոլտին»։ 32-ամյա Ադամյանը կատարել է 2 գոլային փոխանցում։



Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման, դարձել 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Քյոլն» վերադառնալուց հետո Սարգիս Ադամյանը դեռ հանդիպման չի մասնակցել գլխավոր թիմի կազմում։

Leave a Comment