ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այս մասին ArmeniaSputnik–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի» կալանավորվածը քաղաքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանն է, իսկ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների վարչության պետ Արտեմ Մկրտչյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։
—00—ԼԱ