Անթալիայի նահանգի Ալանիա հանգստավայրում առատ տեղումները լայնածավալ ջրհեղեղի պատճառ են դարձել։ Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ որոշ տեղերում անձրևը հեղեղել է ստորգետնյա անցումները և ճանապարհների որոշակի հատվածներ։
Նման հատվածներից մեկում ութ մարդ մնացել է մեքենայի մեջ, որը կանգ էր առել բարձր ջրի պատճառով։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և փրկարարական խմբեր, տարհանել ուղևորներին և տեղափոխել անվտանգ վայր։
Հորդառատ անձրևները նաև հեղեղել են մի քանի բիզնես կառույցներ, իսկ Ալանիայի օղակաձև ճանապարհի ստորգետնյա անցումները լցվել են ցեխով:
Նշվում է, որ կան անհետ կորած և վնասվածքներ ստացած մարդիկ, սակայն նրանց թվի մասին դեռևս հստակություն չկա: