Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը կաշառել է մեկ այլ հարսնացուի՝ ցանկալի ամսաթվով ամուսնանալու համար: Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է lenta.ru-ն։
Երգչուհին պլանավորել էր Թրևիս Քելսի հետ հարսանեկան արարողությունն անցկացնել 2026 թվականի հունիսի 13-ին։
Դրա համար նա ընտրել է վիկտորիանական ոճով Ocean House շքեղ հյուրանոցը, որը գտնվում է ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում: Սակայն աստղն իմացել է, որ նշված ամսաթվին տվյալ վայրում տոնակատարությունն արդեն պատվիրել է մեկ այլ զույգ։
Այսպես, նշվում է, որ Սվիֆթը տպավորիչ չեկ է գրել հարսնացուին, որպեսզի վերջինս հետաձգի իր հարսանիքը, և աղջիկը չի կարողացել հրաժարվել առաջարկից։