«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան արձագանքել է իսպանական Sport պարբերականի հրապարակած տեղեկատվությանը։
Ըստ պարբերականի՝ Ռաֆինյայի և կատալոնական ակումբի միջև համաձայնություն է եղել, որի համաձայն՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո ակումբը չի խոչընդոտի նրան տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, եթե ֆուտբոլիստը նման ցանկություն հայտնի։
«Ես իսկապես չգիտեմ, թե որտեղից են նրանք այս ամբողջ անհեթեթությունը վերցնում, բայց ինչ էլ լինի։ Նրանք անընդհատ կեղծ լուրեր են տարածում», — գրել է Ռաֆինյան սոցիալական ցանցերում։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։