«Հասել են սրբություններին», «Շատ վատ», «Լավ են արել». հարցում Արշակ սրբազանի կալանքի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 5-ի նիստում որոշեց երկու ամսով կալանավորել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում շահադիտական դրդմամբ-խմբ.)։

Արշակ սրբազանը ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին։ 

Հավելենք, որ հենց դատավոր Մելքոնյանի որոշումներով են ավելի վաղ կալանավորվել Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսները, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Նկատենք նաև, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն արդեն 4-րդ սրբազանն է, ով հայտնվում է անազատության մեջ։

Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ինչպե՞ս են վերաբերվում Արշակ արքեպիսկոպոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների կալանավորումներին։

Հարցվածների մի մասը սրբազանների կալանավորումներին բացասական գնահատական է տվել:

«Բացասական, ինչպե՞ս պետք է վերաբերվենք, սրբազանին ո՞նց կարելի է կալանավորել, ո՞ր մեղքի համար՝ չապացուցվա՞ծ», – ասել է քաղաքացիներից մեկը:

Հասել են սրբություններին, նշել է մեկ այլ քաղաքացի:

Հարցման որոշ մասնակիցներ էլ պատասխանել են, որ կողմ են իշխանության վարած քաղաքականությանը, քանի որ նրանք ավելի լավ գիտեն ինչ անել։
«Եթե գտել են, որ պետք է, ուրեմն պետք է»,- նշել է մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment