Թուրքիայի կողմից ֆինանսավորվող F-35-ները ԱՄՆ-ում անգործության են մատնված. ԶԼՄ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքիայի համար արտադրված և ծրագրին նրա բազմամիլիարդանոց մասնակցության շրջանակներում նրա կողմից վճարված չորս F-35 կործանիչներ անգործության մեջ են Միացյալ Նահանգների անգարում։ Այս մասին հաղորդում է թուրքական Yeni Akit թերթը։

«Այս ինքնաթիռների պահեստում (Կալիֆոռնիայում) առկայությունը կրկին հարցեր է առաջացնում Վաշինգտոնի չկատարված պարտավորությունների վերաբերյալ», – նշում է թերթը։

Թերթի տվյալներով՝ կործանիչները մնացել են Միացյալ Նահանգներում Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելուց ի վեր։ Թերթը նշում է, որ ինքնաթիռի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը տարիների ընթացքում բազմիցս քաղաքական և իրավական վեճեր է առաջացրել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment