ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ Թալինի, Արտաշատի տարածաշրջաններում և Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է, իսկ Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Նշվում է, որ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
