Aurora News | Գերմանիայի ԱԳՆ-ն` կոչով դիմել է Չինաստանին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու համար։

«Ոչ մի այլ երկիր այնքան մեծ ազդեցություն չունի Ռուսաստանի վրա, որքան Չինաստանը, և կարող է այդքան արդյունավետ օգտագործել իր կշիռը՝ ապահովելու համար, որ Ռուսաստանը վերջապես պատրաստ լինի լուրջ բանակցությունների, որոնք կհարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունը։

Մենք հետաքրքրված ենք, որ Չինաստանը նպաստի Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելուն»,-  ասել է Յոհան Վադեֆուլը։

Leave a Comment