Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարները, պատգամավորները, Շիրակի մարզպետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքացիներ եկան Սուրբ Յոթ Վերք եկեղեցի: Այստեղ պատարագ մատուցեց Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը: Հիշեցնենք՝ Շիրակի թեմի հոգևոր հայրերը միաբերան հրաժարվել են պատարագ մատուցելիս զեղչել կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները: Վարչապետի խոսքով, Գարեգին Բ կաթողիկոսը սպառնալիք է երկրի համար, ուստի նա կմասնակցի այն քահանաների պատարագներին, ովքեր կզեղչեն կաթողիկոսի անունը:Հենց այդպես արեց Տեր Մկրտիչը: