Ուկրաինայի ԶՈւ դրոնի հարվածի հետևանքով տուժել է Բելգորոդի մի բնակիչ

https://arm.sputniknews.ru/20251207/ukrainaji-zu-drvoni-harvatsi-hetevanqvov-tuzhel-e-belgvorvodi-mi-bnakich-96641350.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/102/39/1023912_134:0:2865:2048_1920x0_80_0_0_538f4f559bac95c8e1043ab57fdbdce7.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ

բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ

Բաժանորդագրվել

Պայթյունի հետևանքով վնասվել են շենքի ծածկը և ավտոմեքենա։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բորիսովկա ավանում առևտրային օբյեկտին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել մի տղամարդ:

«Բորիսովկայի շրջանի Բորիսովկա ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է առևտրային օբյեկտի տարածքին։ Վիրավորվել է խաղաղ բնակիչ, որը տեղափոխվել է շրջնեկտրոնի հիվանդանոց: Այնտեղ օգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են շենքի ծածկը և ավտոմեքենա:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment