ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի Կուչերովկա և Դոնեցկի Ռովնոյե բնակավայրերը

Բաժանորդագրվել

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Կուչերովկա և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռովնոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են ոչնչացնել Օսկոլ գետի ձախ ափին շրջափակված հակառակորդի խմբավորումը։ 6-րդ բանակի գրոհային խմբերի ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Խարկովի մարզի Կուչերովկա բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:

Իրենց հերթին, «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները վերջնական վերահսկողություն են հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռովնոյե բնակավայրի նկատմամբ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment