
Մինչև Նեռը իր կամակատարների շքախմբով ասպատակում էր Գյումրվա Յոթ վերք սուրբ տաճարը, Երևանի Սուրբ Սարգիս տաճարում տեր Շահեն քահանա Հայրապետյանի գլխավորությամբ այսօր մատուցվեց կանոնական Սուրբ և Անմահ պատարագ, որով տաճարը մաքրագործվեց և վերադարձվեց հավատացյալ ժողովրդին:
Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին: Մեր հավատավոր ժողովուրդն էլ մեծ բազմությամբ մասնակցում էր սուրբ ծեսին, դրանով իր հավատարմությունը հավաստելով Աստծուն և իր Մայր եկեղեցուն: Աստված պահապան իր Եկեղեցուն և իր բոլոր հավատավոր զավակներին: