ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր, ակտիվիստ Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետարանի պատին փակցրել է մեծ պաստառ` Բագրատ և Միքայել սրբազանների նկարով և այսպսիս գրառմամբ. «Ազատություն քաղբանտարկյալ գյումրեցի սրբազաններին»։ Յոթ Վերք եկեղեցին, որտեղ ՀՀ վարչապետ Նւկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագի, գտնվում է քաղաքապետարանի հարևանությամբ։
«Կճոյանի հետ գրկախառնվելու ընթացքում մոռացվում են բենթլիները, օֆշորային սկանդալները, Փաշինյանը էն մարդն է, որ Կճոյանի մասին գրելով է եկել իշխանության»,–Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Շիրակի թեմի քահանաներին` իրենց վճռական խոսքն ասելու և Փաշինյանի ուզած պատարագը չմատուցելու համար։