Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց «Լիդսի» հետ (3-3):
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Մերսիսայդցիները շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, թիմի ֆրանսիացի հարձակվող Հյուգո Էկիտիկեն նախ 48-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա 2 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ։
Տանտերերից 73-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, իսկ 2 րոպե անց Անտոն Ստախը հավասրեցրեց հաշիվը՝ 2-2։
Խաղի վերջնամասում թիմերը ևս փոխանակվեցին մեկական գոլով. նախ 80-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլայը առաջ մղեց «կարմիրներին», իսկ 90+6-րդ րոպեին Աո Տանական խփեց «սիրամարգերի» փրկության գոլը՝ 3-3։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․