Ո՛չ Ալվարեսը, ո՛չ Քեյնը. Բարսելոնան տրանսֆերային նոր թիրախ ունի — Armsport.am

«Բարսելոնայի» առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ 2026 թվականին թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինող գտնելը։ Վերջին շաբաթներին «կապտանռնագույնների» անունը կապվում էր այնպիսի առաջատար հարձակվողների հետ, ինչպիսիք են Հարրի Քեյնը («Բավարիա») և Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»):

Միաժամանակ, լրագրող Ռուդի Գալետիի տեղեկություններով՝ Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» թեկնածուների ցանկում է։

«Մարտինեսը դարձել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոյի գլխավոր տրանսֆերային նպատակը, որը մանրակրկիտ ուսումնասիրում է թիմի հաջորդ մեծ աստղի համար եղած տարբերակները»,- գրել է Գալետին։

Լաուտարո Մարտինեսի ներկայիս պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։

Leave a Comment