Օրդուբադի շրջանում՝ Հայաստանի հետ սահմանին, 188 կմ երկարությամբ երկաթուղու շինարարություն է ընթանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Շինարարության ավարտից հետո գծի թողունակությունը կկազմի տարեկան մինչև 15 մլն տոննա բեռ: Շինարարությունն իրականացվում է TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։
Վաշինգտոնում TRIPP-ի մասին համաձայնագրի ստորագրումից հետո հայկական ղեկավարությունն ընդգծում է, որ կողմերի միջև երկաթուղային նախագծերի մեկնարկի մասին կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս չկան, և բանակցությունները շարունակվում են, մինչդեռ Բաքուն արդեն հայտարարում է սահմանամերձ հատվածներում շինարարական աշխատանքների մասին: Աղբյուրը նշում է, որ Երևանում նախագիծը մնում է ԱՄՆ-ի հետ քննարկման առարկա և հարցեր է առաջացնում ինքնիշխանության երաշխիքների և ապագա տարանցման պարամետրերի վերաբերյալ:
