«Մենք նոր ստատուս-քվո ենք ձևավորում Հարավային Կովկասում»․ Հաջիև

«Մենք նոր ստատուս-քվո ենք ձևավորում Հարավային Կովկասում»․ Հաջիև

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը կապահովի լեգիտիմություն և օրինականություն, ինչպես նաև տարածաշրջանում միջազգային իրավունքի սկզբունքների պահպանում: Այս մասին Դոհայում ընթացող ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։

«Եվ, հիմնվելով արդար խաղաղության վրա, մենք կառուցում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս մասնակցում է համաժողովին։

Leave a Comment