Որքա՞ն է կազմում Երևանում բազմաբնակարան շենքերի շուկայական միջին գինը

ՀՀ-ում 2025 թվականի հոկտեմբերին կատարվել
է
բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի
2 537 գործարք։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, նկատենք,
 տեղի է ունեցել 1 518 գործարք։  Մասնավորապես Երևանում ս
թ հոկտեմբերին իրականացվել
է բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 831 գործարք, Արագածոտնում՝ 11, Արարատում՝
33, Արմավիրում՝ 68, Գեղարքունիքում՝ 27, Լոռիում՝ 98, Կոտայքում՝ 268, Շիրակում՝
82, Սյունիքում՝ 48, Վայոց ձորում՝ 12, Տավուշում՝ 59։

Վիճկոմիտեն հրապարակել է նաև
ս
թ հոկտեմբերի տվյալներ բնակարանների
1 քառ
մ միջին գների վերաբերյալ։ Կենտրոնում բնակարանների 1 քառ.մ  մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը, ըստ
այդմ, կազմել է 903 500, Արաբկիրում՝ 636 000 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 450 000 դրամ,
Նոր Նորքում՝ 420 000, Ավանում՝ 400 100, Էրեբունիում՝ 405 500, Շենգավիթում՝ 398
000, Դավիթաշենում՝ 475 000, Աջափնյակում՝ 425 100, Մալաթիա-Սեբաստիայում՝ 395
500, Նորք-Մարաշում՝ 456 500, Նուբարաշենում՝ 241 300 դրամ։ 

 

Leave a Comment