Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը, որն անցկացվում է «Դոհա ֆորում»-ի շրջանակներում։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Գրիգորյանը նշել է, որ եթե 1-2 տարի Երևանն ու Բաքուն քննարկում էին իրար հակասող նարատիվներ, ապա հիմա ունեն շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։

«Երևանի և Բաքվի որոշ դիրքորոշումներ չեն համընկնում, բայց կողմերը կամրապնդեն համագործակցությունը՝ լավագույն ապագա ապահովելու համար։ Կողմերին քաղաքական կամք է անհրաժեշտ, միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կառուցմանը»,- ասել է Գրիգորյանը։ 

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ապահովել է լեգիտիմությունը, օրինականությունը և միջազգային իրավունքի գերակայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

«Արդար խաղաղության հիման վրա մենք Հարավային Կովկասում ստեղծում ենք նոր իրողություններ և նոր ստատուս քվո։ Ադրբեջանն ու Հայաստանը հասկանում են, որ խաղաղությունը վերելքի գործընթաց է, ուստի շատ աշխատանք է պահանջվում»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Նա հավելել է, որ պաշտոնական Բաքուն և Երևանը մշտական ​​կապի մեջ են և աշխատում են երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ։

Leave a Comment