Ազիզյանների Մարին․ Ամուսնացել եմ սիրով, բայց երջանկությունս գտել եմ բաժանումից հետո

Դերասանուհի Մարի Պետրոսյանը սոցիալական հարթակներում նոր հրապարակում է արել՝ ուղեկցված անձնական բնույթի գրառումով․ «Իմ գեղեցկությունը արտաքինը չէ, այն ճանապարհն է, որ անցել եմ՝ առանց կորցնելու հավատը իմ մեջ։ Ամուսնացել եմ սիրով, բայց երջանկությունս գտել եմ բաժանումից հետո։ Ինչքան մեծանում եմ՝ ավելի եմ գեղեցկանում։ Բաժանումից հետո կնոջ ուսերին մնում են շատ հոգսեր, որոնք միայն կինն է հասկանում»,– գրել է նա։

Նրա հրապարակումը մեծ քննարկում է առաջացրել հետևորդների շրջանում․ մի մասը գրում է, որ դերասանուհին իսկապես շատ է գեղեցկացել, իսկ մյուսները նկատում են, որ նման ակտիվությունը տեղին չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարի Պետրոսյանը հրապարակել էր հոլովակ, որտեղ հայտարարել էր, որ նախկին ամուսինն իրեն ենթարկել է բռնության, ինչից հետո քրեական գործ է հարուցվել։

Leave a Comment